Փաշինյանը մտադիր է եղել ասել, որ կիրակի օրվա մեծ հանրահավաքը անգամ արտակարգ դրություն մտցնելու գնով պետք է ցրել. armlur.am

Armlur.am-ը գրում է.Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ուղերձում խոսեց սահմանազատման գործընթացի, իրական եւ պատմական Հայաստանի, ամեն ինչի մասին, բացի կարևորից, որին իրականում պատրաստվել էր: Նա, ըստ լուրերի, պատրաստվել էր խոսել սահմանազատմանը խոչընդոտող ուժերի դեմ կոշտ դիմադրության՝ ընդհուպ մինչև արտակարգ դրություն հայտարարելու:

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով: Դիտարկելով Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ նախանշած թեզերը՝ կարող ենք արձանագրել, որ նա արտաքին աշխարհին մի հստակ ուղերձ տվեց, այն է՝ կիրակի օրը սպասվող հանրահավաքին որքան էլ շատ մարդ հավաքվի, միեւնույնն է՝ իր իշխանությունն ամեն գնով ավարտին է հասցնելու սահմանազատման սկսած գործընթացը:

Փաշինյանի ուղերձը հետեւյալն էր՝ ցանկացած ճանապարհով, որքան էլ այն դժվար ու փշոտ լինի, սահմանազատումն արվելու է:
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նախապես մտադիր է եղել իր ուղերձի մեծ մասը «նվիրել» Բագրատ Սրբազանին ու նրա առաջնորդած շարժմանը, սակայն վերջին պահին փոշմանել է ու հանել այդ հատվածը ուղերձից:

Նաև լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է եղել ասել, որ սահմանազատման խոչընդոտելը պետականության դեմ ոտնձգություն է, և կիրակի օրվա մեծ հանրահավաքը անգամ արտակարգ դրություն մտցնելու գնով պետք է ցրել: Նույն կառավարական աղբյուրները փոխանցում են, որ նա խորհրդակցել է նաեւ ուժային կառույցների ղեկավարների հետ, որպեսզի նրանք իր եթերից չիմանան, որ ցանկանում է արտակարգ դրություն մտցնելու ճանապարհով գնալ, սակայն ուժայիններից հորդորել են հետ կանգնել արտակարգ դրություն մտցնելու գաղափարից, քանի որ շատ բարդ է լինելու ու չեն կարողանալու այդ ծանդ բեռի տակից դուրս գալ:

Ահա այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը, հակառակ սպասումների, շատ անբովանդակ ստացվեց, քանի որ նախապես այլ տեքստ էր պատրաստել, բայց լրիվ այլ խմբագրմամբ բան կարդաց:

Հ. Գ. Ի դեպ, այսօր «Վերջին զանգ»-ն է, բայց վարչապետի գլխիվայր շուռ եկած ուղերձում չկար շնորհավորանք նաև հպարտ քաղաքացիների սերունդներին:

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Ահազանգ․ Նոր Նորք Վիլնյուսի 107 շենքի բակում համաճարակի օջախ է Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ #ՈՒՂԻՂ. ԱԺ-ում երեկ Նիկոլն իրեն կորցրել է. «համբալաշոուներն» արդեն պայթում են. պահեստազորի գնդապետ (video) Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Ընտրվել է Դավիթ Խաչատրյանը Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am