ՍԿԱՆԴԱԼ․ Մհեր Գրիգորյանը վաճառել է պետական գույքը՝ պետությանը հասցնելով 7 մլն դոլարի վնաս

Hayeli.am լրատվական կայքի ձեռքում հայտնվել են փաստեր այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտավորապես 7 մլն․ $-ի վնաս է հասցրել պետությանը՝ պետական գույքը ապօրինի վաճառելով։ 2023 թվականի նոյեմբեր ամսին, բաց մրցույթային կարգով վաճառվել է ՀՀ ՆԳՆ թիկունքի N1 գործող բազան, հագեցած բոլոր պայմաններով։ Բազան վաճառվել է մեկնարկային գնով, այն է՝ 455,0 մլն դրամ, այն պարագայում, երբ գնման համար հայտ են ներկայացրել մի քանի կազմակերպություններ, սակայն մրցույթի աճուրդին մասնակիցները չեն մասնակցել։ Այսինքն՝ աշխատանք է կատարվել չմասնակցելու համար։ Նշված 455,0 մլն դրամ գումարը (1քմ- 110$ համարժեք) տվալ տարածքում համապատասխանում է հողի շուկայական արժեքի 1/3-ից պակաս։ Բացի հողի միավորի արժեքի անհամապատասխան լինելուց, բազայի տարածքում առկա է մոտ 4,0 հազ․ քմ ընդհանուր շինություններ՝ պահեստային, վարչական, օժանդակ և այլն։ Ունի՞ արդյոք կառավարությունը հաշվարկներ, թե նշված ծավալի շենք-շինություններին համապատասխան շենքերի կառուցումը ինչքան կարժենա պետության վրա։ Հասկանալու համար, թե ինչ ահռելի վնաս է հասցվել պետությանը․ վաճառված գնի (455,0 մլն դրամ) 4-5 անգամ ավելին։ Այսպիսով՝ պետությանը հասցված վնասը կգերազանցի մեկնարկային գնի 6-7 պատիկը, մոտ 7 մլն $։ Այս բոլոր գործարքները ակնհայտ, ընդգծված խոշոր չափերի կոռուպցիա է։ Եթե կառավարությունը այդքան մտահոգված էր բազայի տարածքը ձեռք բերած բիզնեսին օժանդակելու հարցում, ապա պարտավոր էր պայման դնել և բազան վաճառել միայն այն դեպքում, երբ գնորդը տվյալ տարածաշրջանում կգներ նույն մակերեսով տարածք, կկառուցեր համարժեք շենք-շինություն, որպեսզի համեմատականները տարբեր չլինեին։ Այս ամենի ամենաամոթալի կողմն այն է, որ դեկտեմբերի 11-ից մինչև 01․05․2024 թ․ բիզնեսն օկուպացրել է ՆԳՆ բազան:

Այսպիսով, հասկանալի է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համար գոյություն չունի պետական շահը։ Մի շարք հարցեր են առաջանում, որոնց պատասխանները դժվար թե կարողանան տալ ներկայիս իշխանությունները։
Ինչու՞ վաճառվեց պետական գույքը, ի՞նչ հաշվարկներով էր կազմվել մեկնարկային արժեքը, ինչպե՞ս ստացվեց, որ վաճառվեց մեկնարկային գնով, երբ հայտ ներկայացնողները մի քանիսն էին, ի՞նչ արվեց, որ մրցույթին չմասնակցեցին այլ գնորդներ, արդյոք կա՞ն հաշվարկներ, թե առկա շենք-շինությունների նոր կառուցումը որքան կարժենա պետության վրա, ի՞նչ է կոչվում այս գործարքի «անունը», երբ պետությանը պատճառվել է 6-7 մլն դոլարի վնաս, ինչու՞ համար գնորդին չի թույլատրվել համարժեք պարամետրերով շին․ կառուցել՝ փոխարինելու համար, արդյունքում ո՞րն է և ու՞մն է գործարքի գերակա շահը։

դիտվել է 94236 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am