Սիրիայում թշնամական գործողությունների դադարեցման խմբի նիստը՝2 ժամ
TASS-ը գրում է,որ Սիրիայում թշնամական գործողությունների դադարեցման թիրախային խմբի առաջին նիստը շարունակվել է ուրբաթ օրը Ժնևում 2 ժամ, 35 րոպե՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ` Սիրիային աջակցության միջազգային խմբի 17 մասնակից երկրների մասնակցությամբ: Մամուլը ներկա գտնվել ոչ միայն հանդիպմանը, այլև նիստերի դահլիճին կից գտնվող սրահում: Նիստին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան և նրա տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին: Նիստի արդյունքները դե Միստուրան կամփոփի մամուլի համար ճեպազրույցում, որը նախատեսված է տեղի ժամանակով 22:30-ին:
