Տնավերնե՛ր, հիմա էլ Տավուշի պապական օջախնե՞րն եք հանձնում. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին (video)
Հիմա, ԱԺ-ում անվտանգության աշխատողները թող դուրս գան, ծառեր տնկենք, սաղ տեղեր ծառեր տնկենք։ Լավ, աբսուրդին էլ չափ ու սահման կա։ Չի՛ կարելի սեփական ժողովրդին ծաղրանքի ենթարկել։ Այս մասին ելույթում նշել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մանրամասնելով Կիրանցում ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծեց, որ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությունն անհնար է համարում։ Դանիելյանի համոզմամբ՝ Ադրբեջանի պահանջներն անհատնելի են։
Մանրամասն՝ տեսանյութում
