Կիրանցի դառը օրը․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը գրել է․

Երեկ Բագրատ սրբազանի կոչով մենք մեկնեցինք Կիրանց՝ մեր աջակցությունը բերելու տեղի բնակիչներին, որոնց գյուղի մի մասը կապիտուլացիոն վարչակարգի կյողմից հանձնվում է թշնամուն, իսկ մնացածն էլ հայտնվելու է նրա անմիջական նշանառության տակ, անտանելի դարձնելով կյանքն այնտեղ։

Իջևանի կողմից գյուղի մուտքը փակված էր հսկայական ոստիկանական ուժերով, այնտեղ էին մի քանի մարզի ոստիկանապետեր, կարմիր ու սև բերետներ, ոստիկանության զորքեր՝ ընդհանուր առմամբ, 1000-ին մոտ ոստիկան։ Ինչպես պարզվեց ընթացքում, այս վիթխարի ոստիկանական ուժը ընդամենը մեկ նպատակով էր այնտեղ՝ խոչընդոտել Բագրատ սրբազանի և նրան ուղեկցողների մուտքը Կիրանց, թեև առերես նրա հրամանատարները պնդում էին, որ գյուղում անվտանգային միջոցառումներ են տեղի ունենում, այդ պատճառով իրենք ստիպված են ճանապարհը փակ պահել։
Մեր առջև կանգնած ոստիկանական պատում հիմնականում սպաներ էին, մեծ մասը բացակայող հայացքներով, իրենք իրենցից ակնհայտ դժգոհ և տեղի ունեցողի ողջ աբսուրդը գիտակցող, սակայն հրամանը հլու հնազանդ կատարող։

Երբ պարզվեց, որ Բագրատ սրբազանը այնուամենայնիվ շրջանցիկ ճանապարհներով կարողացել է Կիրանց հասնել, ոստիկանության վարքագիծը ավելի ագրեսիվ դարձավ, նրանք հրմշտոց սադրեցին և մեկ տասնյակից ավել խաղաղ ցուցարարների բերման ենթարկեցին, ոմանց նաև մարմնական վնասվածքներ հասցնելով։ Ի վերջո, Բագրատ սրբազանը վերադարձավ գյուղից, ելույթ ունեցավ լրատվամիջոցների առջև, նկարագրեց գյուղում տիրող ծանր վիճակը, և վերադարձավ Երևան։
Տառացիորեն մեկ ժամ անց ճանապարհը բացվեց՝ ակնհայտորեն ոչ մի անվտանգային միջոցառում էլ չկար, նպատակը ընդամենը ուժի անմիտ ցուցադրումն էր։

Մենք երեկոյան հասանք Կիրանց, և շփվեցինք գյուղի որոշ բնակիչների հետ։ «Սահմանազատման» ապօրինի գործընթացի արդյունքում այսպես կոչված սահմանային սյուները արդեն տեղադրվել են գյուղի տարածքում, բազմաթիվ տներ, այգիներ և այլ շինություններ հայտնվել են «հանձնման ենթակա» մասում։ Բնակիչներից շատերը նույնիսկ չգիտեն, կոնկրետ իրենց տներին և գյուղում հետագա կյանքին ինչ ճակատագիր է սպասում, ընկճված և շփոթահար են։

Լուսանկարի մեջ շատերին հայտնի տիկին Խանումն է, որը դառը քրտինքով փոքրիկ մի տուն է կառուցել Կիրանցում, և շուրջը ծաղկուն այգի է աճեցրել։ Հիմա նրան ամեն օր սպառնում են վարչախմբի էմիսարները, պահանջում են տունը հանձնել, թեև տիկին Խանումը դիմադրում է, և դիմադրում են նաև նրա մի շարք այլ հարևաններ, որոնց ողջ ունեցվածքը կապիտուլյանտների թեթև ձեռքով պետք է հանձնվի թշնամուն, կարծես մեր երկրում չկա ոչ սահմանադրություն, ոչ օրենք՝ կա միայն մի ձախողակ կամակատար, որ իր կամքին է ենթարկել իր պես ձախողակների ու կամակատարների, ու նրանց ձեռքով այժմ աճուրդի է հանել երկիրը։
Անցյալ տարի Արցախի բռնազավթումից և հայաթափումից հետո, մեր աչքների առաջ խաղարկվում է հայ ժողովրդի ողբերգության հերթական արարը։ Սրա նպատակը մեկն է՝ վերջնական հայրենազրկել և թափառական դարձնել մեր ժողովրդին, կտրել նրան իր հայրենիքից և հողից։ Ցավով պետք է ասեմ, որ մեր ժողովրդի մի մասը հլու հնազանդ ենթարկվում է այդ պարտադրանքին՝ կլինեն դա տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ոստիկանները, թե նույնիսկ կողքի գյուղերի որոշ բնակիչներ, որոնք համարում են, որ Կիրանցի այսօրվա ողբերգությունը իրենց չի վերաբերվում, և իրենք խուսափելու են նույն դառը ճակատագրից։

Իմ հետևությունը երեկվա տեսածից միարժեք է՝ եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով։ Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա, իսկ մեզ պետք է ի մի բերել մեր բոլոր առողջ ուժերը՝ մեր երկիրը անկումից և հայաթափումից փրկելու, և զարգացման առողջ հուն վերադարձնելու համար։

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am