Էդ ծառը ձեր «գլխին ենք տնկելու»․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց «նիկոլածին ոստիկանների» պահվածքից (video)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցում հայտարարեց, որ սահմանն անցնելու է Կիրանց գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հարևանությամբ։
«Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել: Առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ սահմանապահ զորքեր տեղակայելով՝ ՀՀ զինված ուժերը լուծարելու են։
«Դա Ալիևի պահանջն է»,- հավելեց նա։
Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն էր առաջարկ ներկայացրել․ եթե ադրբեջանական կողմի համար տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել։
«Եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է»,- ասել էր նա։
