Հայկ Մարությանը շարունակում է Նիկոլի թիմակից մնալ

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը առարկայորեն ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն և պետք է հեռանա:
Բացի հանրային մոբիլիզացիայից, Սրբազանին հաջողվել է մեկ սեղանի շուրջ նստեցնել հասարակական-քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների, մտավորականության լայն շրջանակների: Նրանց, ովքեր այլ պայմաններում նույնիսկ միմյանց չէին բարևի:
Թեև «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը դեռ չի հաջողվել լուծել գլխավոր խնդիրը՝ իշխանափոխությունը, բայց միջանկյալ բազմաթիվ խնդիրներ են լուծվել:
Նախ ակնհայտ դարձավ, որ բոլոր այն խոսակցությունները, թե, իբր, մեր ժողովուրդը ոտքի չի կանգնում, իներտ է, պարզապես դատարկ են: Մարդիկ պատրաստ են ոտքի ելնել ու դուրս են եկել պայքարի:
Հաջորդ արդյունքը: Ջրի երես են հանվում բոլոր բացահայտ ու թաքնված նիկոլականները: Բագրատ Սրբազանը դրանցից երկուսին անդրադարձավ իր խոսքում: Նիկոլի հաճախորդ Արման Զավենի Սարգսյանին՝ Վազգենի քույրիկին, նա հրապարակավ ու բարոյապես ոչնչացրեց:
Ինչ վերաբերում է թաքնված նիկոլականներին, ապա Սրբազանն իր խոսքում անդրադարձավ դրանցից մեկին՝ Հայկ Մարությանին՝ Կարգին Հայկոյին: Վերջինս մեր ժողովրդի մեջ պառակտում մտցնող «սևերի ու սպիտակների» կարգախոսի հեղինակն է:
Ինչպես հայտնի է, Մարությանը խուսափել է տեսակետ հայտնել Տավուշում տեղի ունեցող, այսպես կոչված, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների վերաբերյալ: Մարությանը նաև խուսափել է մասնակցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը նախաձեռնել էր Բագրատ Սրբազանը: Հայկոն փորձել է «կռուտիտներ» անել՝ պաշտպանելով սևերի ու սպիտակների բաժանման տխրահռչակ իր թեզը, բայց միևնույն է չի կարողացել թաքցնել իր ով լինելը: Իսկ ով լինելը պարզ է՝ թաքնված նիկոլական:
Ի դեպ, պատահական չէ, որ թունդ ընդդիմադիր ներկայացող Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը մաս է կազմել ապօրինի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեկնել է Փարիզ: Այդ ուղևորությունը ոչ այլ ինչ է, քան բյուջեի հաշվին կազմակերպվող տուրիստական շրջագայություն: Հայկոյի թիմակիցները որքան էլ փորձեն ավագանու նիստերի ժամանակ իրենց ընդդիմադիր ցույց տալ, խոսեն բյուջեի մսխումից, միևնույն է՝ իրենք նիկոլենց հետ նույն նավակի մեջ են ու հարմար առիթի դեպքում մսխում են բյուջեն՝ փարիզյան շրջագայություններին մասնակցելով:

Անի Սահակյան

դիտվել է 4525 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am