Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 52-ամյա Կարինե Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն, իսկ 06-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 24-ամյա Սասուն Փոլադյանը, Էջմիածի քաղաքի բնակիչ, 26-ամյա Քրիստինե Փոլադյանը, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 44-ամյա Աշխեն Գալստյանն ու 06-ի վարորդ Կ. Փոլադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Վարպետյանը աշխատում է Հայաստանում ԱՄՆ դեսպաատանը՝ որպես հաշվապահ, վիրավորներից Կ. Բաղդասարյանը նույն դեսպանատան կադրերի բաժնում, իսկ վիավորներից Ք. Փոլադյանը, Ա. Գալստյանը և Կ. Փոլադյանը աշխատում են ՀՀ ՊՆ N զորամասում:
Մանրամասները՝ այստեղ:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը