ՔԿՀ-ներում առողջապահական խնդիրների լուծման ծայրը երևում է, ազդարարում է Արդարադատության փոխնախարարը։ Պետությունն այժմ դատապարտյալին տրամադրում է միայն առաջին անհրաժեշտության դեղորայք։ Իսկ սկսած 2018-ից՝ դեղորայքի խնդիր չի լինի ոչ հիվանդանոցային, և ոչ էլ առաջնային բուժօգնության ոլորտում։ «Հաջորդտարիկկարողանանքասել, որայդխնդիրըգերազանցապեսլուծվելէ»,- «Ա1+»-իհետզրույցումասումէԱրդարադատությանփոխնախարարՍուրենՔրմոյանը։
Մինչ պետությունը տեղից կշարժվի, առանձնահատուկ հիվանդություն ունեցող դատապարտյալներն ամեն օր են բախվում դեղորայքի պակասի խնդրին։ Նրանց դեղ հասցնում են հարազատները։ Մինչ սպասվող բարեփոխման ավարտը, բաց է մնում հետևյալ հարցը՝ ի՞նչ պետք է անեն հարազատներ չունեցող կամ աղքատ դատապարտյալները։ Սուրեն Քրմոյանը լավ լուր ունի բժշկական սարքավորումների կարիք ունեցող ՔԿՀ-ների համար. «Հաջորդտարիմենքլրացուցիչսարքերկտրամադրենք, բայցներկայիսնրանցհագեցվածությունըանհամեմատավելիլավնէ, քանթեքաղաքացինգնապոլիկլինիկաևբուժօգնությունստանա։ Կադրերնէլվերապատրաստելենք, բժշկականևոչբժշկականանձնակազմը՝ 800 հոգիանցելենվերապատրաստում»։
Վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից դժգոհ են դատապարտյալներից շատերը։ Ընդամենը մեկ վիճակագրություն՝ Արմավիր ՔԿՀ-ից վերջերս վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Անկախ հանձնաժողով է դիմել 200 դատապարտյալ։ Նրանցից միայն 3-ն է ազատ արձակվել։ Փոխնախարարի խոսքով՝ մերժված դատապարտյալները պետք է անեն նաև հաջորդ քայլը՝ դիմեն դատարան. «ՀիմաԱնկախհանձնաժողովըորոշումչիտալիս, եզրակացությունէտալիս, ևդատապարտյալնէորոշումբացասականեզրակացությունովգնա՞լդատարան, թե՞որոշակիաշխատանքկատարելուղղմանուղղությամբ, դրականեզրակացությունովգնալ, բայցվերջնականորոշողըդատարաննէ»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը չի հիշում մի դեպք, երբ Անկախ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած դատապարտյալը դատարանում հաղթի և ազատ արձակվի։ Խնդիրը գալիս է դեռ ՔԿՀ-ից, երբ դատապարտյալն ստանում է այս կամ այն տույժը, սակայն փաստացի զրկված է այն բողոքարկելու իրավունքն իրացնելուց։
«Որևիցեմեկըկհամարձակվի՞դիմելդատարանևդատականկարգովբողոքարկիիրնկատմամբնշանակվածտույժը, ինչըկարևորնշանակությունէունենումանձիուղղվածկամչուղղվածլինելուհանգամանքըգնահատելիս, իհարկե՝ոչ»,- «Ա1+»-իհետզրույցումասումէիրավապաշտպանը։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը