Ինչպես տեղեկացրել էինք՝ 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:
Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:
Լևոն Հայրապետյանը մեծ գումարներ է ներդրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման համար:
Հայրենի Վանք գյուղում Հայրապետյանը հիմնադրել է փայտամշակման գործարան: Հայրապետյանը կարծում էր, որ ցանկացած երկրում, այդ թվում Արցախում, մարդիկ զարգացման զգալի արդյունք ցուցաբերելու համար պետք է պայքարեն կաշառակերության և անհարգի շքեղության վրա:
Հիշեցնենք,որ նաձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: Անցած տարվա ապրիլին նա Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չի ճանաչել։
2015-ի հոկտեմբերի 29-ին Լևոն Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը՝ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ, այնտեղ ապրելու:
Հայրապետյանն ասել էր. «Եթե, օրինակ, ինձ ասեն՝ կա՛մ կյանքդ է, որ ողջ պետք է մնաս, կա՛մ Ղարաբաղը հանձնես, ես Ղարաբաղը կընտրեմ։ Ես համոզված եմ, որ մեր իշխանություններն էլ են այդպես կարծում՝ ես Ղարաբաղի ղեկավարության մասին եմ խոսում, իրենք շատ մեծ պատրիոտ են իրենց հողի»։
2018-ին Հայրապետյանը պետք է ազատ արձակվեր՝ լրանում էր նրա ազատազրկման ժամկետը:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը