Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են արձանագրություն
Տեղի է ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային կամրջի կառուցման վերաբերյալ արձանագրության ստորագրման արարողությունը։ Հայտնում է APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ավտոմոբիլային կամուրջը պետք է անցնի Սամուր գետի վրայով։ Արձանագրությունը ստորագրել են դրել Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ու Ադրբեջանի տրանսպորտի ու կապի նախարար Ռամին Գուլուզադեն։ Այսօր տեղի է ունենալու նաև կամրջի կառուցման հիմնարկեքի արարողությունը։ Նոր կամուրջը կփոխարինի հին կամրջին, որը կառուցվել է 1957 թվականին։
