ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը սկսեց վիրավորել լրագրող Անի Գևորգյանին (video)

Կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը: ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը այցելել է ճանապարհը փակած կիրանցիներին և թեժ խոսակցություն է սկսվել, քանի որ պատգամավորը դեմ է ճանապարհ փակելու գործընթացին: Խոսակցությանը մասնակցում էր նաև գնդապետ Միհրան Մախսուդյանը, ով հակադարձում էր Գեղամ Նազարյանին, իսկ այդ ամենը լուսաբանում էր NewDay.am կայքի լրագրող Անի Գևորգյանը: Նշենք նաև՝ պատգամավորը դեմ էր, որ տեսանկարահանում իրականացվի:
«Աղջիկ ջան, ես քեզ էլ եմ լավ ճանաչում, քո սեփականատերերին էլ եմ լավ ճանաչում: Այդ մանիպուլյացիան, որ դու անում ես աղջիկ ջան, ես 88թ-ից դա գիտեմ: Այս գյուղն ինձ համար թանկ գյուղ է, քո համար թանկ գյուղ չէ: Եթե թանկ գյուղ լիներ դու հիմա այստեղ չէիր լինի: Ես ֆիքսում եմ, որ դուք վատ նպատակներ եք հետապնդում ու Աստված ձեզ դատավոր ու դատաստան»,- ասաց պատգամավորը:

Գեղամ Նազարյանն այս խոսքերից հետո փոքր ինչ հեռացավ բնակիչներից, ապա նրան մոտեցավ Անի Գևորգյանը:

«Անի ջան, ինչո՞ւ ես այսքան նկարում, որ հոնորարդ շատ տա՞ն, դու չես ամաչո՞ւմ: Դու եկել ես ուրիշ նպատակներով»,- ասաց Նազարյանը:

Լրագրող Անի Գևորգյանը շեշտեց, որ իրեն ամբողջ գյուղն է հրավիրել ու պատրաստվում է դատական հայց ներկայացնել:

«Գոռալու եմ քո վրա, դու ստախոս ես, Աստծո պատժին արժանանաս դու, արա գնա քո դատական հայցն էլ ներկայացրու: «Արա»-յով խոսելու արժանի կին ես դու: Կիրանցը եկել եք Արցախ 2 անե՞ք: Դու պրովոկացիա ես անում, քո շահերից ելնելով շատ բան չեմ ասում»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Անի Գևորգյանն ի պատասխան ասաց.

«Կարո՞ղ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ եք աշխատել այդ կապերն են հիմա այստեղ գործում, կարո՞ղ է, որ Նիկոլ Փաշինյանի տուն եք մտել այդ կապերն են գործում, մի խոսեցրեք ինձ»:

դիտվել է 831 անգամ
Լրահոս
Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am