«Առավոտ» թերթը գրում է. «Ավարտվեց Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Ի՞նչ է դրա բովանդակության մասին հայտնի իրականում: Գրեթե ոչինչ: Հայաստանի նախագահն ասել է, որ պայմանավորվել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել:
Ադրբեջանի նախագահը երեկ ոչինչ չի ասել, բայց հենց Բաքու վերադառնա, կսկսի խոսել այն մասին, թե ինքը խստորեն պահանջել է դուրս բերել հայկական զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից, իսկ այնուհետեւ կհավաստիացնի իր ժողովրդին, որ «իրենց հողերը» անպայման «կազատագրվեն»: Երեւի Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հավատում է այդ քարոզչությանը, թե չէ ի՞նչ իմաստ կունենար 25 տարի շարունակ նույն սնամեջ խոստումները բաշխելը:
Հայաստանի հասարակությունը, որը դաստիարակվել եւ ապրում է համեմատաբար ավելի ազատ պայմաններում, ճիշտ հակառակը՝ հավատում է միայն վատ, հոռետեսական եւ աղետալի լուրերին:
Այսօր մեր լրատվամիջոցները, հավանաբար, հանդես կգան հետեւյալ վերնագրերով՝ «Սարգսյանն ու Ալիեւը պայմանավորվել են 5 շրջան հանձնելու մասին», «Լավրովի տխրահռչակ ծրագիրը մտնում է ուժի մեջ», «Տարածքային զիջումներն այլեւս իրականություն են»: Քանի որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը բավականին ցածր մակարդակի վրա է, մարդիկ «սեղմում են» նման վերնագրեր ունեցող վերլուծությունների վրա, իսկ ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դրանք կարդալիս:
Դարձյալ կարելի է փաստել՝ եթե մարդիկ այդքան դյուրահավատ չլինեին, ապա ոչ մի իմաստ չէր ունենա նրանց գայթակղիչ վերնագրեր մատուցելը: Ասենք. «Վերջ, որոշված է՝ 18 թվականին Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ»: Մի քանի օր անց նույն լրատվամիջոցում. «Վերջ, որոշված է՝ Սերժ Սարգսյանը 18 թվականին չի դառնում վարչապետ»: Երկու վերնագրերի հավաստիությունը զրոյական է, փոխարենը դրա մասին հետաքրքիր է կարդալ:
Ընդհանրապես, մեզանում մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին: Օրինակ՝ եթե նրանց ասես, որ Հայաստանում փոթորիկ է սպասվում, նրանք այդ լուրը ոչ մի կասկածի տակ չեն դնի: Ոչ միայն չեն դնի, այլեւ կավելացնեն իրենց մանրամասները. ոչ միայն փոթորիկ է, այլեւ երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք եւ այլն: Ճիշտ է, տվյալ պարագայում այս «բանահյուսության» մեջ իրենց լուման ունեցան կրթության եւ գիտության նախարարության որոշ պաշտոնյաներ:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը