Սիրիայի հարցով բանակցությունները երեք շաբաթ կտևեն
Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը հաղորդում է,որ մարտին Սիրիայի հարցով բանակցությունները կտեւեն երեք շաբաթ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: «Բանակցությունների առաջին փուլը, որի սկիզբը նախատեսված է մարտի 7-ին, կտեւեի երեք շաբաթ, պայմանով, որ հրադադարի լուրջ խախտումներ չեն լինի:Այս պահին հրադադարի ռեժիմի պահպանմանը կողմ են արտահայտվել 97 զինված կազմավորումների ներկայացուցիչներ»,-ասել է նա:
