Մադուրոն հասավ Կանադային
Ինչպես փոխանցում է «РИА Новости» -ին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական քննադատությամբ է հանդես եկել Կանադայի դեմ՝ի պատասխան այդ երկրի կողմից, Վենեսուելայի հասցեին հնչեցված հայտարարության: « Առաջարկում եմ կանադացիներին հեռանալ իմ երկրից: Ինչու պետք է ինձ հետաքրքրի, թե ինչ է ասում Կանադան: Եթե նրանց հետաքրքիր չէ Վենեսուելան, թող պարզապես հեռանան այստեղից, գրողը տանի, իրենց հիմար եւ աներես կառավարությամբ հանդերձ»,- ասել է Վենեսուելայի նախագահը:
