«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի ավագանու նիստերում տիրող անառողջ և կնատյաց մթնոլորտի վերաբերյալ:
Այս կապակցությամբ ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ հոտեմբերի 11-ին Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Լևոն Իգիթյանը իր կին գործընկերոջ մասին արտահայտվելիս հայհոյանք էր գործածել: Ավագանու այլ անդամներ ևս վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ավագանու կին անդամների հասցեին:
Գտնում ենք, որ նման վարգագծի դրևորումը ոչ միայն հարիր չէ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, այլև ակնհայտ խտրականության և ճնշման դրսևորում է կնոջ նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը պետականորեն խրախուսում է կանանց քաղաքական մասնակցությունը՝ պետական և տեղական ընտրությունների ընթացքում կիրառելով քվոտաների համակարգը, սակայն կանայք բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում քաղաքական և հասարակական ատկիվություն ցուցաբերելու դեպքում:
Այդպիսի խոչընդոտներից են նաև ավագանու նիստերի ընթացքում առկա մթնոլորտը, կանանց հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները: Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներով, սակայն իր կին գործընկերոջը վիրավորած անձի պատասխանատվության հարցը դեռևս մնում է չլուծված:
Կնոջ նկատմամբ նման վերաբերմունքն ու անպատժելիության մթնոլորտը կարող է էլ ավելի խորացնել հասարակությունում առկա կարծրատիպերը և ապախրախուսել կանանց՝ փորձելու իրենց կարողությունները հանրային իշխանություն ձևավորելու և որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու հարցում:
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է խտրական վերաբերմունքը ավագանու անդամների նկատմամբ և քաղաքային իշխանություններին կոչ է անում զերծ մնալ կանանց նկատմամբ ճնշումներ գործադրելուց:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը