Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչը հետախուզվում է
«Ինտերֆաքսը» հաղորդում է,որ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչ, ազգությամբ չեչեն Ռուսլան Մուհուդինովի նկատմամբ,հայտնել է սպանվածի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը: Նրա խոսքով, Մուհուդինովի որոնումներով զբաղվում է ոչ միայն Ինտերպոլի ռուսական բյուրոն, այլեւ Լիոնում կազմակերպության գլխավոր քարտուղարությունը:
