«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռևս չի շրջանառում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը: Դա հայտնի «խոզագրիպն» է:
«Դեռեւս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ և մետապնեւմովիրուսներ: Դրանք հիմնականոմ առաջացնում են գրիպանման երևույթներ, ունեն հարաբերականորեն թեթև ընթացք»,- «ՀԺ»-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Կապ չունի՝ որ ենթատեսակն է, գրիպն ունի նույն ախտանշանները, նույն արտահայտվածությունը և կախված օրգանիզմի վիճակից՝ կարող է լինել բարդություն, կարող է չլինել»,- նկատել է մասնագետը:
Նրա խոսքով, գրիպի հարուցիչներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում նոյեմբերից սկսած»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը