«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Սեյրան Սարոյանի և «շաքարի արքա», «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են, Ալեքսանյանի բացակայությունը չի վրիպել գեներալի 50-ամյակի մասնակիցների աչքից:
Հայաստանում բիզնես «չունեցող» գեներալ Սեյրանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել «արաղի բիզնես» դնել Էջմիածնում և իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու:
Սեյրանն էլ Սուրիկ Խաչատրյանի հետ գինու գործարան է «դրել» Էջմիածնում, ապրանքը մեկ-երկու անգամ տարել է «անկախացող» Քրդստան, ու քանի որ մրցակցությունն ուժեղացել էր, Ալեքսանյանն «արգելափակել է իր կոնկուրենտին»: «Իրենց մեջ հիմա սև կատու է անցել, արաղի երկրորդ պարտիան Սեյրանն էլ չտարավ Քրդստան, հիմա մենակ Լիսկան է զբաղվում էդ գործով»,- ասաց օղու բիզնեսին լավատեղյակ անձը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը