ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը:
«Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը»,- գրել է փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարության է տարածել այն մասին, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը և բանակցությունների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Մամեդովի հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա, արձագանքելով Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու և իր սահմանափակ լինելը ի ցույց չդնելու հնարավորությունը»:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը