«Ով այս դիրքը հանձնի՝ հանձնողի մայրը...». Պավել Մանուկյանի նամակը

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը բաց նամակն է հղել կալանավայրից. «Հայաստանն իր լավագույն տղաներին է տալիս, ովքեր էլ իրենց հառաչով շառաչում են. «ով այս դիրքը հանձնի՝ հանձնողի մայրը … այստեղ մեր տղերքի արյունն է թափվել»: Իսկ ձեր աղբանոցից ասում են. «հինգ շրջան պիտի ետ տանք՚, ու դուք ափ շպրտած ձկան նման լռում էք: Մենք ձեզ՝ մեր բերանի վերջին պատառը, իսկ դուք ձեր աղբն ու հա՝ աղբը: Մենք ասում ենք «Արցախը մեր ողջ հայության հայրենիքն է, դուք ասում եք՝ չէ, դուք Արցախի հետ գործ չունեք, միայն ուխտագնացության համար՝ խնդրեմ»: Դա մեզ՝ Ժիրայր Սեֆիլյանին, Էմիլին և ինձ ասաց Բակոն՝ իր անվտանգության՚ խորհրդի անդամներով: Ես հարցնում եմ. «տղերք դուք ինչ ազգ եք» և ի զարմանս ինձ՝ Կամոն առաջինն է պատասխանում՝ «հայ», մնացածը հարցիցս շփոթված՝ կարկամեցին: Ասում եմ՝ «բա որտեղ է երևում որ հայ եք. Արցախի Հանրապետություն բառակապակցության մեջ դա չի երևում»: Լռում են: Հիմա էլ Քրդստան ու Կատալոնիա եք ճանաչում. ո՞ւմ անունից, ինչի՞ համար եք մեզ՝ հայերիս պատասխանատվության ենթարկում: Արցախը Հայաստան է և վերջ: Այնպես որ, իմ սիրելի արցախցիներ՝ դեպի աղբահանություն, քանի դեռ ցրտերը չեն ընկել, թե չէ, որ ցրտերն ընկան, համ աղբի հոտն է ձյան տակ քողարկվելու համ էլ՝ սառած աղբը բահով ու եղանով չես հանի:Իսկ եթե թողեք գարնանը, գարնանը ազգով մի երգ ենք երգելու` Էս ինչ դաժան էր էս տարվա գարուն Հեչ մեգ լը չեղավ հասներ խեղճ հայուն Կռունկներ դարձանք էդ Ծովասարում Թոնրածուխ կդրավ Հայոց սարերում: Իսկ հիմա աղբահանություն չանելու դեպքում ինչ է սպասվում մեզ, հյուծաղբին հաջորդում է պատերազմ և նախօրոք ծրագրավորված տեղահանություն: Ձեզ դիմավորողների երկու բանակ է սպասում` մեկը Հրանուշ Հակոբյան, Հերմինե Նաղդալյան… դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ՝ մինչև ՀՀԿ տատիկ, որոնք վայ-վույ անելով, «տառապած» կրծքներին սեղմելով, ապահովելու են գաղթյալ ընտանիքներին տաք կացարաններով Երևանում և մարզերում, ինչպես և տաք կերակուրով և այլ պարագաներով, ու ներկայանալու են որպես աստծո հրեշտակներ: Իսկ մյուս բանակը էգ առյուծների սևազգեստ և ոչ միայն սևազգեստ մայրերը` պահանջելով ձեզանից իրենց որդիներին, չէ՞ որ նրանք իրենց որդիների կորուստի գինը տեսնում էին մի պատառ ազատագրված հայրենիքով: Այնպես որ, ձեզանից շատերը այդ դրախտի ծոցին չեն արժանալու, մանավադ որ այդ նույն մայրերը պատառ-պատառ են անելու ձեզ դիմավորող հարամզադաների կրծքերը. չէ՞ որ նրանք են մեզ հասցրել այս իրավիճակին ու նրանց զավակների քթից մի կաթիլ արյուն չի պակասել հայրենիքի պաշտպանության համար:Ձեզ լռեցնելու համար որոշներին տեղավորելու են հարմար աշխատանքի, որի արդյունքում հազարավոր ոստիկանների, քրեակատարողական հիմնարկների, դատական համակարգի, անվտանգության, հարկային, մաքսային աշխատակիցների նետելու են փողոց: Իսկ դուք այդ գործերում անփոխարինելի եք. ես հո դա գիտեմ: Եվ ի՞նչն է հետաքրքիր. այն, որ դուք ստիպված ծառայելու եք մի մարդու, որը ձեզ դարձրեց հայրենազուրկ, պատվազուրկ և ստոր արարածներ: Վովայի պատժիչ ենիչերիների գնդին փոխարինելու է «մալատոկը»: Այդ դեպքում Վովայի ենիչերիներն էլ են ընկնելու «մալատոկի» տակ` ժամանակին իրենց վստահված «սրբազան» գործում թերանալու ու հիմա հանկարծ այլ խաղեր չտալու համար: Իսկ այն հատ ու կենտ անհատներն ու փողոց նետվածները, ովքեր կփորձեն ինչ-որ բան նախաձեռնել, ընդիմանալ կամ իրավիճակ փոխել, նրանց էլ «մաուզերիստները» շան սատակ կանեն` ազգային գիտակցություն արթնացնելու համար: Քանզի այդ գաղափարախոսությունը նրանցն է, և այդ վկայականի տակ իրենց կնիքն են դրել թե՝ Սուլթան Համիդը, թե՝ Նիկոլայ ցարը, թե՝ երիտթուրքերը, թե՝ Վ. Իլյիչը…Եվ զարմանալին այն է, որ բոլորն էլ կարմիր կնիքով են կնքված: Վլադիմիր Վլադիմիրովիչը բացահայտել է գաղտնիքը, զայրացել և այս անգամ ծիածանագույն կնիքով է կնքել, որ էլ ուրիշ գործով չզբաղվեն: Հա, մի բանն էլ է շատ լավ լինելու. բոլոր կուսակցությունները վախից չորանալու են, մնալու են միայն մաուզերիստները: Ինչպես ասացի, նրանք պետք են գալու սփյուռքին ահաբեկելու համար` Հայաստանը ձեզ համար արգելված տուրիստավայր է: Մի արի տուն, կամ՝ գալուց էլ քսակդ թող, նոր գնա, հետո էլ՝ ոչ թե դեմ ըլլալով կողմ քվեարկեք, այլ՝ կողմ ըլլալով կողմ քվեարկեք: և երբ ախմախ վերջին բոլշևիկը խոսում է, ինչքան էլ որ այն ամբախ զամբախ լինի, աշխույժ ծափահարեք, թե չէ էս վերջին համաժողովը ինչի էր նման, ոնց որ մեռելատուն լիներ: Կարճ ասած չեմ ուզում նկարագրել, սկսվելու է եղբայրասպան նախճիրը: Մեծ սիրուց ծնվելու է մեծ ատելությունը, իսկ ատելությունը կործանարար է և Հայաստանը, որը թանգարան է բաց երկնքի տակ, վեր է ածվելու ջարդի ձորերի, գերեզման բաց երկնքի տակ, և դառնալու ենք մարդկության համար մի սև խոռոչ: Կացնի պոչը մեզանից է կամ ավելի դիպուկ՝ մեր ցեց մեր անձից: Ազգովին նորից հիշելու են մեծն Նժդեհի ասածը. «Հայ մայրեր օձ ծնեք, կարիճ ծնեք, բայց բոլշևիկ մի ծնեք, թե չե սրանք ձեր արգանդն էլ կչորացնեն»:Եվ հետաքրքիրն լինելու է այն, որ Նժդեհի բութ, անառակ, ագահ, հայրենադավ, անբարտավան ու գարշածին ապօրինի թոռները` հանրապետականները, իրենց հետ նաև իրենց պառավաբոզ տատիկները, անմոռուկները իրենց դոշներին փակցրած, ախմախու սարի վրա շրջան են կազմելու ու խեղճ ու կրակ Գինոսյան Գագոն սրանց Մշո ու Սասունի քոչարի պարել պիտի սովորացնի: Իսկ եթե ականջալուր լինեք ձեր անկոտրուն ու մշտարթուն զինվորներին լինելու է հետևյալը` աղբահանությունից հետո1.Ադրբեջանը չի գնալու ոչ լայնածավալ և ոչ էլ հիբրիդային հյուծող պատերազմին2.Գնալու դեպքում Հայկական բանակը շատ կարճ ժամկետում ջախջախելու է այդ բազմախաչասերված բանակին և դուրս է վռնելու ողջ Կուր-Արաքսյան հովտից3.Սփյուռքը և բռնագաղթվածները ետ են գալու, իհարկե մասամբ և լծվելու են հայրենաշինության սրբազան գործինՁեր Սասնա Ծուռ Պավել Մանուկյան»։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am