Օդաչուների պակասի պատճառով ավիաընկերությունը սնանկացել է
ՏԱՍՍ-ը հաղորդում է,որ մերիկյան տարածաշրջանային Republic Airways ավիաընկերությունը սնանկացել է օդաչուների պակասի պատճառով և ընկերության ներկայացուցիչները դիմել են Նյու Յորքի դատարան՝ վարկատուներից պաշտպանվելու համար, «Մենք ծանր աշխատել ենք՝ խուսափելու համար այս քայլից:Republic Airways գործունեության վերակազմակերպման ծրագիր ենք ներկայացրել »,-ասել է ընկերությունում: Republic Airways-ը ներքին թռիչքներ է իրականացնում համագործակցելով United Airlines, Delta Air Lines եւ American Airlines ավիաընկերությունների հետ: Ընկերությունն իր ավիապարկում ունի շուրջ 240 օդանավ, որոնք օրական մոտ 1250 թռիչք են իրականացնում: Ընկերությունն ունի մոտ 6 հազար աշխատակից, ներառյալ 2,1 հազար օդաչուները: 2015 թվականի երեք եռամսյակներին Republic Airways-ի թռիչքների ժամանակը կրճատվել է 5 տոկոսով:
