«Ալլահի զինվորները» ՝ «Օդինի զինվորների» դեմ
Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ին հայտնում է,որ Նորվեգիայում կամավոր պարեկության են դուրս եկել «Ալլահի զինվորները», որոնք մտադիր են դիմակայել միգրանտների դեմ հանդես եկող «Օդինի զինվորներին»: «Ալլահի զինվորների» հայտարարության մեջ նշվում է. «Ի պատասխան անաստված «Օդինի զինվորներ» պարեկների, մենք՝ մահմեդականներս, որոշեցինք խմբավորում ստեղծել, որը կզբաղվի Օսլոյի փողոցների պարեկությամբ՝ կանխելու համար չարագործությունները եւ խրախուսելու բարեգործությունը»: Խմբի անդամների համազգեստը սեւ հուդին է՝ ԻՊ-ի կողմից օգտագործվող շահադի դրոշով: Նորվեգական հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը դեռեւս չեն մեկնաբանում այս տեղեկությունը: Մինչ այդ, «Օդինի զինվորները», որոնց պատրաստվում են դիմակայել «Ալլահի զինվորները», հայտարարել են իրենց շարքերից Ռոննի Ալտեին հեռացնելու մասին: Պատճառն «Ալլահի զինվորների» մասին Ալտեի բացասական արտահայտություններն են, որոնց նա զգուշացրել է վտանգավոր հետեւանքների մասին, եթե խմբավորումների պարեկները բախվեն: «Օդինի զինվորները» կարծում են, որ Ալտեի հայտարարությունները նորվեգացիների առջեւ վնաս են հասցնում իրենց իմիջին:
