Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը

Այսօր տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը: Այդ արարողությունն այս տարի շատ ուշագրավ ստացվեց: Ուշագրավ մեզ համար:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց այդ արարողությանը, մինչդեռ գոնե պաշտոնապես ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է:

Փաշինյանի չմասնակցությունը Պուտինի երդման արարողությանը ճչացող է Թուրքիայի նախագահ Էրդողանի երդման արարողությանը մասնակցելու ֆոնին: Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան բացահայտորեն թշնամական դիրքորոշում ունի ՀՀ-ի նկատմամբ:

Նիկոլը Էրդողանի նախագահ դառնալու ժամանակ շնորհավորեց վերջինիս ընտրություններն ավարտվելուց վայրկյաններ անց: Իսկ Պուտինին նա շնորհավորեց ընտրություններն ավարտվելուց օրեր անց: Բացի այդ՝ Նիկոլը մեկնեց Թուրքիա և մասնակցեց Էրդողանի երդման արարողությանը: Նիկոլին նստեցրել էին Ալիևի հետևի շարքում՝ որպես երկրորդ կարգի դեմք, ավելի ճիշտ՝ որպես կենդանի ռազմավար կամ սեփական դրածո:

Նիկոլն ու իր քարոզչագործիքները Պուտինի երդման արարողությանը չմասնակցելը ներկայացնում են որպես ինքնիշխան քայլ, բայց հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն այդ, իբր, ինքնիշխան քայլը չարվեց Էրդողանի երդման արարողության ժամանակ, երբ Նիկոլը Ալիևի հետևի շարքում գորովալից հայացքով նայում էր Էրդողանին: Ստացվում է, որ Նիկոլն ինքնիշխանություն ասելով հասկանում է Ռուսաստանի հետ թշնամանալն ու Հայաստանը Թուրքիայի տակ մտցնելը:

Ամեն ինչ շատ պարզ է ու բացահայտ: Նիկոլն առնվազն 2021 թ.-ից պարտական է Էրդողանին ՀՀ-ում իշխելու համար: Նա բացահայտորեն սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Իսկ այդ պայմաններում նա պետք է դիտմամբ փչացնի հայ-ռուսական հարաբերությունները՝ դրանք դարձնելով թշնամական:

Արևմտաթուրքական ուժերը Նիկոլից պահանջում են Հայաստանը մանրադրամ դարձնելու քաղաքականություն: Նա այդ պահանջը կատարում է թուրքական ենիչերու էնտուզիազմով: Ամեն ինչ ջրի երես է դուրս եկել: Ավելացնելու բան չկա: Մնում է հայ ժողովուրդը կարողանա այդ թուրքական հետքը մաքրել Հայաստանի կառավարման համակարգից:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Գնթունիքում կանգ առնելը ավելի կարևոր էր, քան վթարից տուժածներին օգնության հասնելը․ Ալիկ Ալեքսանյան (video) Ինչպե՞ս ապրենք, եթե ջուր էլ չեղնի․ գազն էլ անջատեք՝ պրծնենք․ քաղաքացի (video) «Մահաբե՛ր, ուտելով գնում ես, սպա*ելով հետ գալիս»․ Վահե Մովսիսյան (video) Ունենք անշրջելի պարտավորություն, պետք է գործե՛նք․ Աշոտ Դանիելյանի խոսքը՝ Փարիզում (video) Գարեգին Երկրորդ Վեհափառի ուղերձը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին (video) «Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am