Չրի արտադրության ծավալներից այս տարի դժգոհ չէ Արարատի մարզի «Հայկական Չրեր» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը։ «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ կարողացել է բավարար քանակությամբ միրգ չորացնել։ Նախորդ տարի ցրտահարության, կարկտահարության պատճառով արտադրության ծավալները նվազել էին, այսօր նման խնդրի առաջ չեն կանգնել։ Տեղական շուկայից բացի, չրագործն իր արտադրանքը ռուսական շուկայում է փորձում իրացնել։ Նրա խոսքով, սակայն, հայկական չիրը դրսի շուկայում մրցունակ չէ։ «Մեր չրերը մրցունակ չեն միջինասիական, թուրքական չրերի համեմատ։ Մեզ մոտ շատ թանկ է նստում արտադրությունը։ Մեր երկրում չրային տնտեսությունները դեռ բավարար չափով չեն ձևավորվել։ Սկսած ֆերմերային տնտեսություններից, վերջացրած հարկային դաշտից բոլորը խնդիրներ են ու մեր չիրը չի կարողանում մրցունակ լինել»,- խնդիրները թվարկեց նա։ Արմեն Մանուկյանն ասաց, որ միջինասիական չրի արտահանումը պետական ռազմավարության մակարդակի վրա է դրված, Հայաստանում նման ծրագիր չկա։ Եվրոպական շուկան էլ չրագործի համար երազանք է մնում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը