Նա գող է, այլ ոչ թե մարդ. Ջիգարխանյանը՝ երիտասարդ կնոջ մասին/տեսանյութ/
«Նա իրեն նողակալի է պահել, նա գող է, ոչ թե մադ։ Նա իմ գրպանից փող է վերցրել։ Ես ափսոսում եմ ոչ թե փողի, այլ այդ պրոցեսի համար»,- «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» ծրագրի եթերում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը ասել է,որ չի ցանկանում տեսնել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով երիտասարդ է ամուսնուց 44 տարով։ Ջիգարխանյանը նաև պատմել է, որ ինքը կնոջ հետ վերջերս հաճախակի է վիճում։ Բժիշկների կարծիքով՝ հերթական վեճն էլ լցրել է նրա համբերության բաժակը։ Նշվում է, որ մի քանի ամիս առաջ Ջիգարխանյանը կնոջ անունով էր գրել իր ողջ ունեցվածքը։ Արտիստն օրերս հայտարարություն է գրել ոստիկանությունում՝ նշելով, որ Վիտալինան փորձել է իրեն սպանել։
