Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 15-ին Էրեբունի վարչական տարածքում մի խումբ կանանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 06։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Խորենացի փողոցի 28 հասցեում՝ «Վոյս» կարաոկե ակումբից միմյանց միջև վիճաբանություն ունենալու կասկածանքով Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Դիանա Բաբինյանին, 22-ամյա Լիլիթ Երամյանին, 26-ամյա Անուշ Երամյանին, 25-ամյա Վարդուհի Ռյաբուխային և 21-ամյա Տիգրան Հովսեփյանին։ Պարզվել է, որ նշված անձինք նշված ակումբում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որը հետո վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։ Բոլորը ստորագրությամբ ազատ են արձակվել և բոլորին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Բաբինյանն աշխատում է «Կասա դե Եսպանիա» ռեստորանային համալիրում, Լ. Երամյանը՝ «Բելուչի» գեղեցկության սրահում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը