Վիրավորված երեք զբոսաշրջիկի վիճակը կայուն է
«ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ասոշեյթեդ Փրեսին» տեղեկացնում է,որ երկու ավստրիացին եւ Շվեյցարիայի մի քաղաքացին, որոնք տուժել էին եգիպտական զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հյուրանոցի վրա հարձակումից, թեթեւ վնասվածքներ ունեն, նրանց վիճակը գնահատվում է կայուն: Տուժած Ավստրիայի 72-ամյա քաղաքացի Ռենատա եւ Վիլհելմ Վեյսլեյնները եւ Շվեդիայի 27-ամյա քաղաքացի Սամմի Օլովսոնը թեթեւ վերքեր են ստացել: Ավելի վաղ Եգիպտոսի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ եգիպտական զբոսաշրջային Խուրգադա քաղաքում հյուրանոցի վրա հարձակման հետեւանքով Ավստրիայի երկու քաղաքացի եւ Շվեդիայի հպատակ է տուժել:
