«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ժամանակից շուտ նախընտրական ակտիվություն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բենիամինյանի հայրը զբաղված է ձայներ հավաքագրելու գործընթացով: Տեղեկացնենք, որ նրա հայրը` Գագիկ Բենիամինյանը, ով ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահն է, այս օրերին իր մոտ է կանչում կամ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ եւ հորդորում է ընտրել իր որդուն` միաժամանակ շեշտելով, որ նա անցնող թեկնածու է: Նշենք, որ Կարեն Բենիամինյանը ունի եւս մեկ մրցակից` անկուսակցական Արտակ Սարգսյանը, ով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ-ի հսկիչ է: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ նրա թեկնածությունը ձեւական է, եւ չի բացառվում, որ առաջիկայում վերջինս ինքնաբացարկ հայտարարի»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը