«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել քաղաքացու հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։ Քաղաքացի Ռուբեն Այվազյանը հայտարարել է, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներից մեկը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի հայցը վարույթ ընդունելու համար, որպես պետական տուրք, պահանջել է վճարել 3 մլն․ դրամ: Ինքը 2011-ի հոկտեմբերին դատավորին վճարել է այդ գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետտուրքը կազմել է 20-30 հազար դրամ: Ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ իրենից ստացել է 3 մլն․ դրամ, եւ նրա հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով՝ խոսքը վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի մասին է, ով աշխատանքից ազատվել է 2015թ․, սեփական դիմումի համաձայն, պաշտոնական ձեւակերպմամբ՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ։ Մինչդեռ դատական համակարգում ասում են, որ նրա հետ կապված կոռուպցիոն պատմություններ էին ի հայտ եկել, եւ նրան «լավություն են արել»՝ թույլ տալով դիմում գրել, հեռանալ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը