«Փաստ» օրաթերթը գրում է. Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավարը հոկտեմբերի 12–ին հաստատել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների 2017 թ. պլանը: Եթե կարծում եք, որ պետական մարմինների անհասկանալի գնումներն այլևս զարմանալու առիթ չեն տա, սխալվում եք: Իհարկե, ծաղկեփնջերը, ծաղկեպսակներն ու կոնյակներն այլևս չեն զարմացնում, բայց պարզվում է՝ Եղեգնավանի համայնքապետարանը որոշել է բյուջեի հաշվին նորապսակ զույգերին մատանիներ գնել: Ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) գնման ընթացակարգով գյուղապետարանը որոշել է 15 հազար դրամով մատանիներ գնել: Ավելի զավեշտալի է նախատեսվող մատանիների քանակը: Ընդգծել են, որ նախատեսում են 14,5 հատ մատանի գնել: Ընդհանուր առմամբ՝ նորապսակներին մատանիներ գնելու համար բյուջեից 217500 դրամ կծախսվի: Ու քանի որ առջևում հարսանիք է՝ բյուջեի հաշվին նաև կոնյակ ու օղի կգնեն: Գյուղապետարանը 40 հատ օղի կգնի՝ բյուջեից ծախսելով 48 հազար դրամ, 20 հատ կոնյակ գնելու համար էլ կծախսվի 40 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը