«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին»ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում, աղքատության եզրից այն կողմ հայտնված ընտանիքներին, այս օրերին վառելափայտ է բաժանում: Ցավոք, մի կազմակերպության համար դժվար է Գյումրուն առանձնահատուկ ցուրտ ձմռանը ջերմության սուղ կարիք ունեցող բոլոր ընտանիքներին ապահովել վառելիքով կամ այնքան վառելափայթ հայթայթել և բաժանել, որպեսզի հնարավոր լինի կանխել ծառահատումները` փրկելով առանց այդ էլ ավերակված կանաչ տարածքները:
Նշենք, որ վերջին շրջանում վառելափայտի շուկայական գները կտրուկ աճել են, իսկ աղքատությունն էլ խորացել: Քաղաքի ծայրամասային թաղամասերում արդեն իսկ նկատվում են ծառերի կտրման դեպքեր:
Ներկայումս կազմակերպությունը ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին է հիմնականում բաժանում վառելափայտ, որը նախորդ ամիսներին ձեռք է բերվել և կուտակվել է ամերիկահայ բարերար Հերման Խնդիրյանի հովանավորությամբ:
Վերջում ավելացնենք, որ այս տարի, անտառները խնայելու նպատակով, «Շիրակ կենտրոնի» կողմից բազմաթիվ չբնակեցված տնակներ գնվեց և քանդվեց, իսկ քանդոցքից առաջացած փայտանյութը ևս բաժանվում է կարիքավոր ընտանիքներին:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը