Ռուսաստանն առաջարկում է 2018 թ. հուլիսի 1-ից զգալիորեն իջեցնել միջազգային առցանց առևտրի ծավալի նվազագույն շեմը, որի համար մաքսատուրք չի գանձվելու: ՌԴ կառավարության՝ Պետդումա ներկայացրած պետական բյուջեի նախագծում առաջարկվում է յուրաքանչյուր ամիս միջազգային առաքումներով առանց մաքսավճարի երկիր ներմուծվող ապրանքի շեմը 20 եվրո սահմանել՝ ներկայիս 1000 եվրոյի փոխարեն:
Որոշումը կտարածվի նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա: Ռուսաստանյան Ведомости լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Նատալյա Սաչենոկն ասել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները կարող են ինքնուրույն որոշել միայն նվազագույն շեմը: Փոխարենն արդեն նախանշված է չմաքսազերծվող առցանց գնումների առավելագույն շեմը. Հայաստանի համար 150 դոլար, Բելառուսի՝ 20 եվրո, Ղազախստանի՝ 1000 եվրո, 1000 դոլար Ղրղզստանի համար:
PAN-ը զրուցել է Հայաստանում միջազգային առցանց առևտրի առաջատար ընկերությունների հետ, լսել նրանց մտահոգությունները: Առցանց առևտրի հարթակներից Onex.am-ի համահիմնադիր Հարութ Աբրահամյանի խոսքերով՝ առաջարկվող նոր շեմը լուրջ ֆինանսական բարդություններ կստեղծի հաճախորդների համար, որոնք այսուհետ ստիպված կլինեն լրացուցիչ գումար վճարել ապրանքի մաքսազերծման համար: «Հայաստանում մարդիկ սկսել են ավելի շատ վստահել առցանց առևտրի ծառայություններին. միայն այս տարի մեր հաճախորդների թիվը կրկնապատկվել է: Պարզ չէ սակայն, թե այս որոշումն ինչպես կանդրադառնա հաճախորդների թվի ընդլայնման վրա»,-ասում է Հարութ Աբրահամյանը:
Ավելին՝ PanARMENIAN.Net-ում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը