Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր պետք է տեղի ունենար «իգլայի» աղմկոտ գործով դատական նիստը: Նախատեսվում էր, որ այս նիստին պետք է ցուցմունք տան ամբաստանյալներ Սամվել Բաբայանը, Արմեն Պողոսյանը եւ Սանասար Գաբրիելյանը:Սակայն ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին այսօր դատարան չբերեցին՝ առողջական խնդիրների պատճառով:
Նա դատավորին գրություն էր ուղարկել և տեղեկացրել, որ մրսածության հետևանքով ձայնը խզվել է, չի կարող ներկայանալ ու ելույթ ունենալ։ Նա դատարանից խնդրել էր նաև, որ նիստը մեկ շաբաթով հետաձգվի, որտեղ ինքը կարող է ելույթ ունենալ, տալ ցուցմունքներ։«Հարգելի՛ պարոն Վարդանյան, մրսածության հետեւանքով ձայնս ամբողջովին խզվել է, կորել է, ինձ մոտ ձայնալարերի խնդիր պարբերաբար առաջանում է եւ ներկայումս էլ գտնվում է այդպիսի վիճակում: Նշանակված դատական նիստին չեմ կարող ներկայանալ վերը նշված պատճառով: Գտնում եմ, որ դատական նիստին իմ ելույթ ունենալը բխում է իմ պաշտպանական շահից եւ զգալի նշանակություն ունի: Այդ իսկ պատճառով խնդրում եմ նիստը մեկ շաբաթով հետաձգել, որպեսզի հնարավորություն ունենամ առողջանալ, վերականգնել խոսելու ունակությունս եւ մասնակցել դատական նիստերին»,- այդպիսի դիմում է գրել Սամվել Բաբայանը:
Նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը