Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանի փակման լուրը հերքում են
TASS-ի փոպանցմամբ ,Իրանը չի փակել Իրաքյան Քուրդիստանի հետ ցամաքային սահմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին: «Իրանը չի փակել սահմանային անցակետները Հյուսիսային Իրաքի հետ։ Իրավիճակը նույնն է, որեւէ փոփոխություն չկա»,- ասել է նա։ Հիշեցնենք,որ քրդական շրջանի իշխանությունները հաղորդել են Իրանի կողմից սահմանը փակելու մասին։
