Ով է առաջատար Ղրղըզստանի նախագահի ընտրություններում
Ղրղըզստանի նախագահի ընտրություններում առաջատար է երկրի նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը:Նա գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ֆավորիտն է ։ Վերջինիս օգտին է ձայների 54 տոկոսը։ Երկրորդ տեղում ընդդիմադիր Օմուրբեկ Բաբանովն է, նա ստացել է 33 տոկոս ձայն։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 54 տոկոս։ Քվեարկությանը հետևել են ավելի քան 700 միջազգային դիտորդներ։ Պաշտոնական իշխանությունները հայտարարում են, որ լուրջ խախտումներ չեն եղել։ Անկախ դիտորդների ու լրագրողների խոսքով՝ որոշ տեղամասերում խախտումներ եղել են։
