Կիևում հանրահավաք կանցկացնի՝ իշխանությունը փտածությունից ազատելու համար
«Մասնակցեք հոկտեմբերի 17-ին Կիևում կայանալիք հանրահավաքին՝ մաքրելու իշխանությունը «փտածությունից և կեղտից»։Եկեք հոկտեմբերի 17-ին ցույց տանք այդ բոլոր սպեկուլյանտներին, որ Ուկրաինան չի հոգնել, որ Ուկրաինայում հաղթանակի կամք կա, և Ուկրանան կհաղթնի նրանց ու արտաքին թշնամուն։ Ուկրաինան կդառնա գերտերություն, որը խաղի կանոններ կսահմանի Եվրոպայում»,- Խարկովում նման կոչով հանդես է եկել Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլի Իր ելույթի ժամանակ Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է նաև Ուկրաինայի մեծ ներուժի և «ճահիճը չորացնելու» ու Կիևի իշխանությունում հավաքված «փտածությունն ու կեղտը» վերացնելու անհրաժեշտության մասին։
