100 ձկնորս բաց ծովում է հայտնվել
ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը` վկայակոչելով ԱԻՆ-ին տեղեկացնում է ,որ ՌԴ Կրասնոդարի մարզի Եյսկի գետաբերանի ծովախորշում ափից պոկված սառցաբեկորից ձկնորսների տարհանման աշխատանքներ են իրականացվում: Շաբաթ մոսկովյան ժամանակով 11:15-ին տեղեկություն է ստացվել, որ Եյսկի գետաբերանի ծովախորշում ափից սառցաբեկոր է պոկվել, որի վրա ցամաքից կտրված 100 ձկնորս կա: Փրկարարները փքվող բարձիկով մոտորանավակի եւ երկու նավակի օգնությամբ օպերատիվ կարգով կազմակերպել են մարդկանց տարհանումը: 50 ձկնորս արդեն տարհանվել է, փրկարարական գործողությունը շարունակվում է:
