Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում կողոպուտ և ծեծկռտուք հատկանիշներով հետաքննություն է սկսվել:
Հուլիսի 11-ին Մարտունու քաղաքի Երևանյան փողոցի բնակիչ, 67-ամյա Ջուլիետա Ավետիսյանը Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում իր հայրական տանը՝ Մարտունու քաղաքի բնակիչ, 60-ամյա Անահիտ Խլոյանը անհիմն, ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել է թե՛ իրեն, և թե՛ եղբոր կնոջը՝Մարտունու քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 72-ամյա Սիլվարդ Ավետիսյանին:
Ջ. Ավետիսյանը հայտնել է նաև , որ նշված վիճաբանության ժամանակ Ա. Խլոյանը դիտավորությամբ ձեռքով իր պարանոցից պոկել և իր հետ տարել է շուրջ 30 գրամ կշռով ոսկյա շղթան, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 600 հազար դրամի նյութական վնաս:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:
Մանրասմասներն՝ այստեղ:
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը