Ղրղզստանի նախագահը խոստացել է խստորեն ճնշել երկրի իրավիճակն ապակայունացնելու փորձերը
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նպատակ ունի խստորեն ճնշել երկրի իրավիճակն ապակայունացնելու բոլոր փորձերը։ Նա այս մասին հայտնել է ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Կիրակի գիշերը Ղրղզստանի մայրաքաղաքում մարդկանց խումբ է ձերբակալվել, որը զբաղվում էր անկարգություններ կազմակերպելու համար զենքի որոնմամբ: «Նստացրել ենք եւ նստացնելու ենք։ Մինչեւ դեկտեմբերի 1-ը ես բավարար ժամանակ ունեմ, որ նման դեմքերը տոնը չփչացնեն»,-ասել է երկրի նախագահը։
