Հանձնվել է մոտ 100 զինյալ
Սիրիական Ռաքքա քաղաքում վերջին 24 ժամվա ընթացքում հանձնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալ: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գնդապետ Ռայան Դիլոնը: Հանձնված ահաբեկիչները հեռացվել են քաղաքից: «Առաջիկա օրերին մենք դեռ սպասում ենք բարդ մարտերի, չենք հստակեցնի ժամանակահատված, թե երբ մեր գնահատմամբ «Իսլամական պետություն»-ն ամբողջությամբ Ռաքքայում պարտության մատնված կլինի»,- ասել է Ռայան Դիլոնը:
