Սեյրան Օհանյանի անունից ադրբեջանցիները կեղծ տեղեկություն են տարածում
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունից ադրբեջանցիները կեղծ տեղեկություն են տարածում: Օհանյանի անունով բացված կեղծ էջը ունի շատ հետևորդներ, տեղեկությունները տարածվում են ռուսերեն լեզվով: Դրանց հավատալ և առավել ևս նման նյութերը տարածել հարկավոր չէ: Էջում առկա է նաև լինք, որի հղումով անցնելու դեպքում ձեր էջից մեկնաբանություններ են արվում: Աշոտ Ասատրյան
