Տիմոշենկոն առաջադրվելու է Ուկրաինայի նախագահի գալիք ընտրություններում
Ուկրաինական «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել Ուկրաինայում 2019 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է NewsOne հեռուստատեսությունը: Ըստ նրա՝ «Իրական ժողովրդավարական կուսակցությունները պետք է համագործակցեն իրար հետ»: «Ես այլևս երբեք իմ ձայնը, իմ թիմի ձայնն ու ինձ հավատացող մարդկանց ձայնը որևէ մեկին չեմ վստահի: Ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնի համար», - ասել է Տիմոշենկոն: Ուկրաինայի նախագաի ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 31-ին:
