Հրապարակվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում հրապարակել էՀայաստանի եւ Եվրոպական Միության Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը: Փաստաթուղթը ծավալուն է՝ 1221 էջ: Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սպասվում է, որ այն կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում:
