Թուրքիան ՀՀՊ-ի իր համակարգը կստեղծի
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմաիլ Դեմիրը հատնել է ,որ Թուրքիան հնարավորություն ունի կազմակերպել հակահրթիռային պաշտպանության համակարգի համար հրթիռների սեփական արտադրություն, սակայն չի բացառում օտար ընկերությունների հետ համագործակցելու հնարավորությունը։ «Մենք կարող ենք ինքնուրույն արտադրել հեռահար գործունեության հրթիռներ (ՀՀՊ-ի համար), ինչպես նաև գնահատենք համագործակցության համար հնարավորությունները, այդ թվում նաև այն ընկերությունների հետ, որոնք հայտեր են ներկայացրել մրցույթին մասնակցելու համար»,-հայտնել է Դեմիրը: Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիան պաշտոնապես չեղյալ հայտարարեց ՀՀՊ-ի համակարգի ստեղծման շուրջ անցկացված տենդերը, որը գնահատվում էր 3.4 միլիարդ դոլար և որոշեց ստեղծել ՀՀՊ-ի համակարգի ազգային նախագիծ։
