Երկրին տասնյակ մայդաններ են սպասվում.Դոնեցկի ղեկավար
«Լենտա»-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ առաջիկայում Ուկրաինային մասշտաբային բողոքի ակցիաներ են սպասվում: «Ուկրաինայի ժողովուրդը նոր է հասկանում, թե ինչ է կատարվել: Եվ այդ պարագայում երկրին տասնյակ մայդաններ են սպասվում՝ բոլոր շրջկենտրոններում»,ասել է Զախարչենկոն: Փետրվարի 20-ից Կիևի Անկախության հրապարակում նոր բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները պահանջում են նախագահի ու կառավարության հեռացում, քաղբանտարկյալների ազատ արձակում:
