Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից

Երեկ համացանցում լայն տարածում գտավ այն տեսանյութը, որտեղ պատկերված էր, թե ինչպես է մի քաղաքացի հանրային տրանսպորտում վիճաբանում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ: Ավելի ուշ պարզվել էր, որ այդ քաղաքացին՝ Սամվել Վարդանյանն էր, որի ֆեյսբուքյան էջից էլ տարածվել է միայն ընկերների համար ցուցադրվող այդ տեսանյութը: 44-օրյա պատերազմին մասնակցած երիտասարդը, Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ «դավաճան» բղավելու համար ավելի վաղ ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել, ինչից հետո, այդ դեպքի պատճառով, կորցրել էր նաև աշխատանքը։

Եվ ահա՝ նոր միջադեպի մեջ է հայտնվել օդիոզ քպ-ական պատգամավորի հետ: Այստեղ ոչ մի տարօրինակ բան չէր լինի, եթե չլինեին հետագա զարգացումները:

Պարզվում է,այս օդիոզ պատգամավորի դիմումի հիման վրա երիտասարդը ձերբակալվել է: Թեև մինչ այդ պատգամավորը հայտարարել էր, թե մտադիր չէ, այս առիթով դիմել ոստիկանությանը:

Սակայն կարող ենք կռահել, թե ինչ է եղել հետո: Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, տեսնելով այս տեսանյութը, հավանաբար, կանչել են այդ պատգամավորին և «խրատել», որ այդ երիտասարդը, ոչ թե իրեն՝ քպ-ական պատգամավոր Ասլանյանի երեսին է խարազանող արտահայտություն «նետել», այլ ամողջ քպ-ական իշխանության, այդ թվում՝ նաև իրենց: Այնպես որ, այս հարցը, նրանց ընկալմամբ, չի կարելի թողնել անհետևանք, հակառակ պարագայում՝ հանրությանը կթվա, որ քպ-ական իշխանությունը վախենում է հանրությունից: Իսկ դա իրենց համար ավելի վտանգավոր է, քան ընդդիմության քննադատությունը:

Ահա թե ինչու՝այս տղայի վրա կփորձեն գործ «կարել», ընդ որում՝ արդեն տեղեկություն կա, որ նա, այն ժամանակ, երբ գտնվել է այսպես ասված՝ իրավապահների հսկողության ու պատասխանատվության տակ, մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են Սամվել Վարդանյանի վրա և ոհմակով, խմբակային դաժան ծեծի են ենթարկվել:

Եթե դա այդպես է, ապա ընդդիմությունը պարտավոր է այս հարցն առավել ևսուշադրության կենտրոնում պահել: Քանի որ այդ երիտասարդի նկատմամբ բռնությունն ուղղակի վերաբերվում է հանրությանը: Քանզի, իշխանությունը իրականում ընդդիմությանն ու հանրությաննէ բռնության ենթարկել, և ուրեմն՝ նույն ընդդիմությունն ու հանրությունը պիտի կարողանան պաշտպանել երիտասարդին: Քանի որ այդ քայլով իրենց են պաշտպանելու նախևառաջ:

Իշխանությունը, դա հասկանալով, փորձելու է ամեն կերպ պատժել երիտասարդին,և դա հասկանալի է: Եթե ընդդիմությունը չհասկանա, որ նույնկերպ պիտի պաշտպանի այդ երիտասարդին, կնշանակի, որ հանրությունն ու ընդդիմությունը իրենց ինքնապաշտպանական գիտակցությամբ մի կարգով զիջում են իշխանությանը: Իսկ այդ դեպքում զարմանալի չի լինի, թե ինչպես է ստացվել, որ այս իշխանությունը մինչ այսօր չի փոխվել, նույնիսկ Արցախի կորուստից հետո:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

դիտվել է 816 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am