Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով

«Իմ քայլը» հիմնադրամն, ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 14-ին նախաձեռնել էր «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ընթրիքը։

Այս միջոցառմանը մասնակցելու, այն է՝ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար մուտքավճարը 1 մլն ՀՀ դրամ էր:

Նախօրեին համացանցում արդեն կադրեր հայտնվեցին, թե ինչպես են «կին գործարարները» գերթանկարժեք մեքենաներով ժամանում ընթրիքի վայր՝ «Արմաս» գինու գործարան։

Բայց իրականում, մեր տեղեկություններով, իր հետ ընթրելու համար 1 մլն դրամ վճարելու Աննա Հակոբյանի նախաձեռնությունը ձախողվել է․ իրական գործարար կանանցից քչերն են արձագանքել նրա կոչին։ Եվ որպեսզի միջոցառումն ինչ-որ կերպ կայանա ու փորձեն խուսափել խայտառակ լինելուց, որոշել են «բերման ենթարկել» ՔՊԿ-ական իշխանության սրտի հին ու նոր օլիգարխներին՝ պարզապես նրանց կանանց տեսքով։

Մասնավորապես Աննա Հակոբյանի հետ 1 միլիոնանոց ընթրիքին մասնակցել է Սամվել Ալեքսանյանի, նույն Լֆիկ Սամոյի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով իր հետ տարել է նաև իր աղջիկներին, ազգականներին և ընկերուհիներին։

Գերթանկարժեք ընթրիքին մասնակցել է նաև «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի կին անդամը, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի կինը, ով ժամանել է շքեղ Maybach-ով։

Մեր տեղեկություններով՝ հյուրերի թվում են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, Ալեն Սիմոնյանի որդու կնքահայր Էդգար Ավագյանի կինը, ՔՊԿ-ական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դուստրը, եղել են այլ գործարարների կանայք ևս։

Ի դեպ, այս ընթրիքին Լֆիկ Սամոյի տիկնոջ հորդորով մասնակցել է նաև «Դան-Դեսերտ» քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր կանանցից մեկը։ Ուշագրավ է, որ ըստ օդում կախված լուրերի՝ մինչ այդ նիկոլական հարկայինի աշխատակիցներին ուղարկած են եղել այդ ընկերություն՝ ստուգումների անվան տակ ճնշումներ գործադրելու։ Շողերինա Մկրտչյանը հուշել է, որ եթե Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար 1 մլն դրամ վճարեն ու մասնակցեն ընթրիքին, ապա այդպիսով ցույց կտան իրենց հնազանդությունն այս իշխանությանը և կխուսափեն ավելորդ խնդիրներից։

Ահա այսպես են օլիգարխիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները օլիգարխների նոր որջ բուծում։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 670 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am