Իրանի միջուկային ծրագիրն ուժի մեջ կմնա.ՄԱԿ գլխավոր քարտուղար
« Իրանի միջուկային ծրագիրն ուժի մեջ կմնա այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր, ավելի կոշտ քաղաքականություն Թեհրանի հանդեպՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ ԳՀՀԾ ստորագրումը լուրջ քայլ է համաշխարհային խաղաղության եւ անվտանգության հասնելու ճանապարհին, և նա հույս ունի, որ այդ պայմանագիրը չի չեղարկվի», - ասված է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը բազմիցս խախտել է միջուկային զենքի մասին համաձայնագրի դրույթները: ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ «ահաբեկչությանն աջակցելու համար» և հայտարարել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի միջուկային ծրագրի թերությունների վրա:
