Ղրղզստանում «լռության օր է»
Ինչպես նշում է ria.ru-ն, Ղրղզստանում այսօր «լռության օր է». հոկտեմբերի 15-ին, այս երկրում սպասվում են նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նախագահության ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին, համաձայն Սահմանադրության՝ նա չի կարող կրկին առաջադրել իր թեկնածությունը։ Շաբաթ կեսգիշերից մինչ կիրակի հանրապետությունում արգելված է թեկնածուների օգտին որևէ տեսակի քարոզչություն։ Կիրակի երկրի ամբողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով ժամը 8.00-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 6.00-ին)։ Նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու։
